Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Բակո Սահակյանն ընդունել է ԱԺ պատգամավորներին

Բակո Սահակյանն ընդունել է ԱԺ պատգամավորներին
29.10.2016 | 11:55

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների՝ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը:

Դիտվել է՝ 2078

Մեկնաբանություններ